Search

7-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 28-29-ին

Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով սեպտեմբերի 28-29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկազմակերպվի Մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված 7-րդ տարածաշրջանային համաժողովը:


Այս տարի այն կկրի «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը:


Համաժողովը, որն արտացոլում է ոլորտի առավել առաջնային ու անհրաժեշտ հիմնահարցերը, կհյուրընկալի հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող 25  խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից,  ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից եւ Լեհաստանից:


Երկօրյա համաժողովի ընթացքում նրանք կներկայանան ելույթներով եւ վարպետության դասերով:


Միջոցառմանը մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 200 մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային շուրջ 60 կազմակերպությունից:


Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, «Ռիբոկ» սպորտային ակումբը: Համաժողովի աջակիցներն են նաեւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերության (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրը, «Պիքսարտ» ընկերությունը,  «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:


Ծրագրի, խոսնակների, վարպետության դասերի մանրամասներին կարելի է ծանոթանալ համաժողովի կայքում:

  • Black Facebook Icon
  • Black Twitter Icon
  • Black LinkedIn Icon
  • Black YouTube Icon