Search

6-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը «Փոփոխությունների կառավարում» խորագրով

Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:  Այս տարվա համաժողովի գործընկերներն էին ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և Բրեվիս ընկերությունը:

Թվով արդեն 6-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այս անգամ անդրադառնալով փոփոխությունների կառավարմանը, կազմակերպչական թիմը փոփոխություններ էր իրականացրել նաև համաժողովի ձևաչափում՝ մասնակիցներին ու խոսնակներին տրամադրելով ոչ միայն ֆիզիկական, այլև վիրտուալ շփման հարթակ: Միանալով Whova գլոբալ հավելվածին՝ կազմակերպիչները ստեղծել էին  հնարավորություն մասնակիցների համար՝ զարգացնել և ամրապնդել մասնագիտական ամուր ցանց ոչ միայն մինչև համաժողովը և դրա ընթացքում, այլև ևս 6 ամիս միջոցառման ավարտից հետո:

Համաժողովին հրավիրված էին  փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից,  Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից,  որոնք համաժողովի 2 օրերի ընթացքում ներկայացան ելույթներով և վարպետության դասերով: Անցկացվեց թվով 6 վարպետության դաս, քննարկվեցին փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ փոփոխությունների կառավարումը պետական կառավարման համակարգում, կազմակերպությունների տրանսֆորմացիա agile մոտեցմամբ, փոփոխությունների գեյմիֆիկացիա (Gamification of changes), փոփոխությունների հոգեբանություն և այլն:




Այս տարվա համաժողովն ուներ նաև անակնկալ մասնակիցների համար՝  augmented reality (ընդլայնված իրականություն) տեխնոլոգիաների ներդրմամբ խաղ: Հավելվածը, որի միջոցով մասնակիցները խաղացին, հատուկ համաժողովի համար մշակվել և ներդրվել էր պատանի ծրագրավորողների կողմից, որոնք ներկայացնում են M.In.D ստարտափը:


  • Black Facebook Icon
  • Black LinkedIn Icon
  • Instagram
  • Black YouTube Icon